Posts

Showing posts from January, 2026

Պատմությունից հետո После историиAfter the story

 Սիրելի ընթերցող, այս պատմությունը գրվել է մեծ ապրումներով և երկար լռությամբ։ Եթե այն ինչ-որ զգացում է արթնացրել Ձեր մեջ, մեծ ուրախությամբ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը։ Նույնիսկ մեկ բառով արձագանքը ինձ համար կարևոր է 🤍 дорогой читатель, эта история была написана с большими чувствами и долгим молчанием. Если это вызвало у вас какое-то чувство, Буду очень рад узнать ваше мнение. Для меня важен даже односложный ответ 🤍 dear reader, this history was written with great feelings and long silence. If it evoked a feeling in you, I would be very happy to know your opinion. Even a one-word response is important to me 🤍

Շարունակություն Երբ սերը չդիմացավ բացակայությանը💔Когда любовь не выдержала отсутствия💔When love could not stand the absence💔

 Նշանադրությունից ամիսներ անց, ինչպես խոստացել էր Արամը, նրանք ամուսնացան։ Աննան հարսի շոր չհագավ․ նրանք շատ համեստ արարողություն արեցին, որից հետո մեկնեցին մեղրամսի։ Այդ օրերը լցված էին գեղեցիկ ու հաճելի պահերով։ Մի ամբողջ ամիս նրանք վայելեցին իրենց սերը՝ օր օրի կապվելով միմյանց հետ ավելի ու ավելի ամուր թելերով, այնպես, որ թվում էր՝ նրանց բաժանելն այլևս անհնար է։ Սակայն չարաբաստիկ կյանքը այլ բան էր նախատեսել նրանց համար։ Վերադառնալուց որոշ ժամանակ անց հնչեց մի ահավոր, սարսափելի ձայն՝ պատերազմի դաժան ու ահասարսուռ ձայնը։ Երկրագունդը կարծես շուռ եկավ, աշխարհը մթնեց, ամեն ինչ խավարեց։ Արամը, իր բազմաթիվ ընկերների հետ, պիտի գնար մարտադաշտ։ Պիտի հասներ իր զինվոր ընկերներին։ Նա նոր էր ավարտել ծառայությունը և դեռ իր մաշկի վրա զգում էր զինվորի ցավը։ Ժամ առաջ ուզում էր լինել իր նման տղերքի կողքին՝ նրանց, ովքեր արդեն կանգնած էին կրակի մեջ։ Через несколько месяцев после помолвки, как и обещал Арам, они поженились. Анна не надела свадебное платье. у них была очень скромная церемония, после ко...

Երբ սերը չդիմացավ բացակայությանը💔Когда любовь не выдержала отсутствия💔When love could not stand the absence💔

  Դպրոցական տարիներից նրանք սկսեցին սիրել իրար։ Աղջիկը մի քանի տարով փոքր էր, բայց դա միայն ավելի էր գեղեցկացնում նրանց պարզ ու մաքուր սերը։ Աննան սովորում էր գերազանց։ Աննան ոչ միայն դասարանի, այլև ամբողջ դպրոցի հպարտությունն էր։ — Դու ինձ սիրում ես, բայց ինչո՞ւ, — մի օր հարցրեց նա Արամին։ Նրանք արդեն 10-րդ դասարանում էին սովորում և վաղուց էին հանդիպում։ — Իսկ ինչո՞ւ ես հենց այս պահին դա հարցնում, — զարմացած ասաց Արամը՝ գրատախտակից կավիճը պոկելով։ Աննան ամոթխած գլուխը կախեց։ — Ես քեզ սիրում եմ… ամեն ինչի համար։ Այնքան շատ պատճառներ կան, որ լեզուս կախ է ընկնում թվարկելիս։ Արամը քաշեց աթոռը, մոտեցավ սեղանին, բռնեց Աննայի ձեռքը և նայեց ուղիղ աչքերի մեջ։ Մի պահ սուզվեց այդ կապույտ երկնքի մեջ, հետո, մտքերը հավաքելով, ասաց․ — Ես չեմ հասկանում, թե ինչպես եմ այսքան ժամանակ ապրել առանց քեզ։ Թեթև ժպտաց ու նորից խորասուզվեց Աննայի ծով աչքերի մեջ, որոնք կարծես կլանում ու խորտակում էին երիտասարդ տղային։ — Արա՛մ… ա՛խ Արամ, — շշնջաց Աննան, — մի՞թե ես կկարողանամ ապրել առանց քեզ թեկուզ մեկ վայրկյա...